«Սպուտնիկ V»-ին կարելի է վստահել․ Bloomberg-ի լրագրողն ասել է՝ ինչու

Պատվաստանյութն անցել է երրորդ փուլի փորձարկումները, պատվաստման արդյունավետության մակարդակը գերազանցել է 90%-ը, ծանր ընթացք ոչ մի դեպքում չի գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Bloomberg գործակալության լրագրող Սեմ Ֆազելին կարծում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն ուժեղ դեղամիջոց է կորոնավիրուսի դեմ պայքարում։ RT-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին գրել է իր նյութում։

Իրանի գերագույն առաջնորդն արգելել է Covid-ի դեմ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերը

Լրագրողի խոսքով՝ Ռուսաստանն այդ պատվաստանյութով ներառվել է այն արտադրողների հնգյակում, որոնց հետ կրկնակի պատվերի մասին պայմանագրեր են կնքվել։

Միաժամանակ Ֆազելին նշել է, որ պատվաստանյութը երրորդ փուլի կլինիկական փորձարկումներ է անցել, պատվաստման արդյունավետության մակարդակը գերազանցել է 90%-ը, հիվանդության ծանր ընթացքի ոչ մի դեպք չի գրանցվել։

 «Հաշվի առնելով այս գործոնները, նույնիսկ առանց փորձարկման երրորդ փուլի՝ հիմք կա կարծելու, որ «Սպոևտնիկ V»-ն կարող է կորոնավիրուսի դեմ պայքարում լինել նույնքան ուժեղ «թեկնածու», որքան արևմտյան լաբորատորիաներում ստեղծված պատվաստանյութերն են, ինչը չի կարելի ասել չինական CoronaVac-ի մասին», - գրում է Ֆազելին։  

Առանց վարանելու ռուսական պատվաստանյութը կընտրեմ. Նատալյա Օրեյրո

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։