ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Ռոմա» - «Ինտեր» խաղում։
Մխիթարյանի փոխանցումից Ռոմայի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին գոլ խփեց։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2 հաշվով։
Նշենք, որ սա Մխիթարյանի 8-րդ գոլային փոխանցումն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Հենրիխը լավագույնն է այդ ցուցանիշով։ Բացի այդ նա առաջնության ընթացքում նույն քանակի՝ 8 գոլ է խփել։