Պուտինը Շոյգուի, Լավրովի և Նարիշկինի հետ քննարկել է վաղվա ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հանդիպումը

Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ կապված խորհրակցություն է ացնկացրել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը

Խորհրդակցությանը մասնակցել են անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Հարգելի գործընկերներ, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր մենք ձեզ հետ կքննարկենք երկու հարց։ Առաջինը՝ տոնական միջոցառումների ընթացքում անվտանգության ապահովման հարցն է։ Եվ երկրորդ հարցը միանգամայն կոնկրետ, միջազգային բնույթի է՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ապահովման և ընդհանրապես Հարավային Կովկասի իրավիճակի հետ», - Պուտինի այս խոսքերով է սկսվել խորհրդակցությունը։

Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև Ռուսաստանում ամանորյա տոներին անվտանգության ապահովման հարցը։

Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է փակել դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը՝ թույլ չտալու Փաշինյանի թռիչքը Մոսկվա։