ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ֆրանսիային նախագահ Էմանուել Մակրոնը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կարևորել է ղարաբաղյան հարցի քաղաքական լուծման գործում միջազգային համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է RFI-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, քննարկել են նաև իրավիճակն Արցախում, առաջիկա բանակցությունները։ Կրեմլում ընդգծել են, որ Էմանուել Մակրոնը սատարել է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը։
«Քաղաքական գործիչները համաձայնել են համակարգել իրենց գործողություններն այդ ուղղությամբ», - նշված է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։
Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան
Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիներ խնդիրների շուրջ։