ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Համավարակի և փակ սահմանների պատճառով բազմաթիվ աստղեր Նոր տարին տանն են դիմավորել։ Ինչ վերաբերում է հայ հայտնիներին՝ գրեթե բոլորը արձակուրդը հայրենիքում են անցկացրել․ դժվար թե վերջին ցնցումներից, մասնավորապես՝ արցախյան պատերազմից հետո որևէ մեկին հաջողվեր այլ բան պլանավորել։
Արձակուրդը երկրից դուրս անցկացնելուց հրաժարվել է անգամ հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, որը հայտնի է ատասահմանյան ուղևորությունների հանդեպ իր սիրով։ Նա շարունակել է ճամփորդել, բայց այս անգամ՝ Հայաստանում․ հաղորդավարուհու Instagram-ի էջում տոների ընթացքում պարբերաբար լուսանկարներ էին հայտնվում Հայաստանի տարբեր վանքերից։
Այնուամենայնիվ, արտասահմանում բնակվող որոշ հայտնի հայեր տոներին տանը չեն նստել և որոշել են վերականգնել ուժերը՝ միջավայրը փոխելով։
Սարիկ Անդրեասյան
Հայտնի ռուսաստանցի ռեժիսորն իր սիրելիի՝ դերասանուհի Ելիզավետա Մորյակի և երկու որդիների հետ «լքել» է ցուրտ Մոսկվան՝ հանուն տաք Դուբայի։ Ամանորյա արձակուրդի ընթացքում նա հետևորդներին պարբերաբար ուրախացրել է ԱՄԷ-ից վառ լուսանկարներով։ Օգտատերերին հատկապես դուր է եկել Մարկի և Մարտինի հետ լուսանկարը։
«Ձեզ բարության, սիրո և երջանկության շողեր ենք ուղարկում»,-մակագրել է իր գրառումը Սարիկը։
Սակայն հանգստի ժամանակ էլ մռայլ մտորումները չէին լքում ռեժիսորին։ Հրապարակումներից մեկում նա նշում է, որ Դուբայի նման վայրում էլ տխրում է։ Նրան մասնավորապես տխրեցնում է այն, որ ԱՄԷ-ում մարդիկ անապատից հրաշք են սարքել, մինչդեռ իր երկու հայրենիքներում՝ Ռուսաստանում և Հայաստանում, ամեն ինչ հակառակն է։
Իվետա և Մարիաննա Մուկուչյաններ
Սարիկ Անդրեասյանը միակը չէ, որը որոշել է արձակուրդը Դուբայում անցկացնել։ Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը և նրա քույրը՝ հայտնի բոլիվուդյան դիմահարդար Մարիաննան, նույնպես ընտրել են արաբական աշխարհի ամենաառաջադեմ քաղաքը։