Գիտնականները նշել են` որ ախտանիշների դեպքում կարող է կորոնավիրուսը 12 շաբաթից ավելի տևել

Հետազոտության հեղինակները Մեծ Բրիտանիայի առողջության և խնամքի ազգային ինստիտուտի գիտնականներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Մեծ Բրիտանիայի առողջության և խնամքի ազգային ինստիտուտի գիտնականները նշել են այն ախտանշանները, որոնցով կարելի է ճանաչել երկարատև ընթացք ստացած կորոնավիրուսը: Այս մասին հայտնել է Express հրատարակչությունը։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվելու առաջին դեպքը

Գիտնականների խոսքով՝ ձգձգված կորոնավիրուսը կարող է 12 շաբաթից ավելի տևել։ Ընդ որում, այն չափազանց դժվար է ախտորոշել, քանի որ ախտանիշների ցանկը տատանվում է։

Այսպես. հիվանդը կարող է զգալ կրծքավանդակի ցավ, սրտխփոց, մշտական անհանգստություն, ինչպես նաև հազալ։

Այդ վիճակում հիվանդի մոտ կարող են ի հայտ գալ նյարդաբանական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քնի խանգարումը կամ գլխապտույտը։

Մասնագետները նշում են նաև, որ երկարատև COVID-19 ախտորոշմամբ հիվանդները հայտնել են աղեստամոքսային տրակտի խնդիրների, մկանների և հոդերի ցավերի, մաշկի վրա ցանի մասին:

Չխմել, չուտել ծանրամարս սնունդ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները