Արցախում ականազերվել է մոտ 480 հա տարածք, բուժում ստացել ավելի քան 1200 մարդ․ ՌԴ ՊՆ

Անցած օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 18 բնակչի, այդ թվում երկու երեխայի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik.Արցախում ականազերվել է 479,2 հա տարածք, բուժում ստացել 1218 մարդ: Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զանգելանում 14 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված հատուկ նշանակության բժշկական ջոկատը (ՀՆԲՋ) շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը Լեռնային Ղարաբաղում։ Անցած օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 18 բնակչի, այդ թվում երկու երեխայի։ Ամբողջ ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ստացել 1218 արցախցի, ներառյալ 155 երեխա։

Նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են ավելի քան 479,2 հեկտար տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 087 պայթունավտանգ առարկա։
Շարունակվում է նաև թեժ գծի աշխատանքը, մինչ օրս ստացվել է 574 դիմում` անհետ կորածների մասին։

Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենը Տավուշ չի գալու․ ԱԱԾ-ն հերքել է

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի

երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: