ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել․ 4 ոստիկան է սպանվել

Հանցագործը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ։ Պատասխան կրակի ժամանակ նա վիրավորումներ է ստացել և մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. ԱՄՆ Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է 4 ոստիկան: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանցագործը մի կնոջ պատանդ է վերցրել, ում վրա ընթացքում կրակել է։ Կինը այժմ վիրավորումով հիվանդանոցում է։ Ապա նա կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ։

Պատասխան կրակի ժամանակ նա վիրավորումներ է ստացել, ավելի ուշ նա մահացել է հիվանդանոցում: Հրաձգության ժամանակ 4 ոստիկաններ են սպանվել։

Էվանսթոնը Կուկի շրջանի մի մասն է, վարչական կենտրոնը Չիկագոն է: