Ընդդիմության առաջնորդները հանդիպում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ

Հայրենիքի փրկության շարժման գլխավոր պահանջը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Այս պահին տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Տեղեկությունը հրապարակված է Facebook–ում հրապարակված է շարժման էջում։ 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ Փաշինյանը չմեկնի Մոսկվա. քաղաքագետ

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում ընդդիմադիր 17 կուսակցություն պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ ու երթեր են իրականացնում։

Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։

Ինչու ընդդիմությանը չհաջողվեց շատ հարցերում հասնել հաջողության. քաղտեխնոլոգի դիտարկումները