Նահանջ տարին ու իր հետևանքները. 2020 թ.–ի բնական աղետները` լուսանկարներում

Sputnik

2020թ․-ին մոլորակի բոլոր բնակիչների համար ցնցում դարձավ ոչ միայն չարաբաստիկ Covid-ը։ Նահանջ տարին արդարացրեց բոլոր ժողովրդական սնահավատությունները․ բացի պատերազմներից ու քաղաքական կատակլիզմներից, աշխարհին նաև բնական աղետներ էին սպասում։

Հայտնիներ, որոնք հեռացան կյանքից 2020-ին

Սկզբում աշխարհը ցնցեցին Ավստրալիայի հսկայական հրդեհները, որոնց զոհը դարձավ ավելի քան 3 միլիարդ կենդանի։ Եվրոպայի վրա հարձակվեցին հողմերը, Աֆրիկայի վրա՝ էքստրեմալ բարձր ջերմաստիճանը։ Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների ռեկորդային քանակ գրանցվեց։

Այս տարվա ամենաավերիչ աղետների շարքում առանձնանում են Մեծ Բրիտանիայի Ciara փոթորիկը, «Ամֆան» ցիկլոնը Արևելյան Հնդկաստանում, մուսոնային հեղեղումները Հարավային Ասիայում, Բրազիլիայում և Ճապոնիայում տեղի ունեցած սողանքները, 140 տարվա ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը Խորվաթիայում, «Սալի» փոթորիկը ԱՄՆ-ում և «Յոտա» փոթորիկը Նիկարագուայում, Թաալ և Կիլաուեա հրաբուխների ժայթքումը:

2020-ի բնական սարսափները դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքում:

2020-ին բացահայտված հին աշխարհի հետաքրքիր շերտերը. լուսանկարներ

1 / 19
Կալիֆոռնիայում ռեկորդային տարածքով հրդեհներ են մոլեգնել 2020 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր, դրանց մակերեսը կազմել է ավելի քան 16 հազար քառակուսի կիլոմետր: Հրդեհների հետևանքով զոհվել է 31 մարդ, ավելի քան 9 հազար շենք ավերվել է։
2 / 19
Բրազիլիայի Մինաս-Ժերայս, Էսպիրիտու-Սանտու և Ռիո դե Ժանեյրո նահանգներում սաստիկ անձրևներ են տեղացել 2020 թվականի հունվարի 29-ին՝ ավերիչ հեղեղումներ և սողանքներ առաջացնելով: Զոհվել է 64 մարդ, ավելի քան 60 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։
3 / 19
Ֆրանսիայի Ծովափնյա Ալպեր դեպարտամենտում՝ Սեն-Մարտեն-Վեզյուբիում հեղեղային ջրերի առաջացրած ավերածությունների աէրոլուսանկարը։ Հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները աշխարհից կտրել են ծովափնյա Ալպերում գտնվող գյուղերը, որտեղ հոկտեմբերի 3-ին հարյուրավոր հրշեջներ մոբիլիզացիայի ենթարկվեցին 9 անհայտ կորածներին գտնելու համար։
4 / 19
Տղամարդը՝ Մեծ Բրիտանիայի Սուոնեջ քաղաքի հեղեղված առափնյակում՝ «Ալեքս» հոկտեմբերյան փոթորկից առաջ, որը վնաս է հասցրել նաև Իտալիային և Ֆրանսիային:
5 / 19
Ուժգին երկրաշարժի հետևանքները Զագրեբում։ Խորվաթիա, 22 մարտի 2020թ․։ Աղետի հետևանքով տուժել է 27 մարդ, 15-ամյա մի աղջիկ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, վնասվել են ավելի քան 26 000 շենք, այդ թվում՝ համաշխարհային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտներ: 6,3 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Խորվաթիայի տարածքում դեկտեմբերի 29-ին՝ անցած տարվա վերջին: Զոհվել է մեկ երեխա, մի քանի մարդ տուժել են։
6 / 19

Ավստրալիայում անտառային հրդեհների ժամանակ վիրավորված կոալան բուժում է ստանում Կենգուրու կղզու վայրի բնության այգում գտնվող դաշտային հոսպիտալում: Ավստրալիայում 2019-ի հունիսից մինչև 2020-ի փետրվարը տևած աղետալի բնական հրդեհների հետևանքով ավելի քան 3 միլիարդ կենդանի է սատկել:
7 / 19

Բրազիլիայում անտառային հրդեհները շարունակվել են 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Նրանց դեմ պայքարում էին տեղի բնիկների մի խումբ՝ «Անտառի պահապանները»։ Բրազիլիայի Պանտանալե եզակի տարածաշրջանում բռնկված հրդեհները ռեկորդային են դարձել վերջին 22 տարվա ընթացքում, ավելի քան կրկնակի ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում նաև Ամազոնիայում մոլեգնող հրդեհները: INPE տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում Ամազոնիայի անապատային տարածքների մակերեսն աճել է 34 տոկոսով՝ մինչև 9,1 հազար քառակուսի կիլոմետր:
8 / 19
Հյուե կայսերական քաղաքը, որը 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հեղեղվել է Կենտրոնական Վիետնամում հորդառատ անձրևների հետևանքով:
9 / 19
Ծածանվող շրջազգեստով կինը Վենետիկի Սեն-Մարկո հեղեղված հրապարակում, Իտալիա

10 / 19
Բանվորները ծալում են գովազդային պաստառը՝ սպասելով մոտեցող Վոնգֆոնգ թայֆունին, Ֆիլիպիններ

11 / 19
Լևոտոլո հրաբխի ժայթքումը Ինդոնեզիայում

12 / 19
«Մոլավե» թայֆունի հետևանքով հեղեղված ճանապարհ Ֆիլիպիններում

13 / 19
Մարդիկ այրում են «Յոտա» փոթորկից հետո մնացած աղբը Բիլվիում. Նիկարագուա
14 / 19
«Սալի» փոթորկի հետևանքով քանդված տուն ԱՄՆ-ում
15 / 19
Թուրք փրկարարները դուրս են բերում երեխային ավերակների տակից՝ Իզմիրի երկրաշարժից հետո
16 / 19
Երիտասարդները փրկում են իրերի մնացորդները ավերված տներից Չարիքարում անսպասելի ջրհեղեղից հետո. Պարվան գավառ, Աֆղանստան
17 / 19
Պակայա հրաբխի ժայթքումը Գվատեմալայում
18 / 19
Ճապոնիայում հորդառատ անձրևների, ավերիչ հեղեղումների և սողանքների հետևանքները, որոնց հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել
19 / 19
Տղամարդը մաքրում է ջուրը Մավրիկիայի ափերի մոտ թափված նավթից