Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. առնվազն 50 զոհ կա

Boeing 737−500 ինքնաթիռը Ջակարտայից ուղղություն է վերցրել դեպի Կալիմանտան կղզու ինդոնեզիական Պոնտիանակ քաղաք, սակայն շուտով ինքնաթիռի հետ կապը կորել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ինդոնեզիական Sriwijaya Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որում ավելի քան 50 ուղևոր կար, Ջակարտայից ոչ հեռու ջուրն է ընկել։ Արդեն գտնվել են ինքնաթիռի մնացորդներն ու զոհերի մարմինները, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Սինխուա» գործակալությանը։

Հրաշքով փրկվածները. Պակիստանում տեղի ունեցած ավիավթարից 2 մարդ ողջ է մնացել

Flightradar24 ծառայության տվյալների համաձայն` Boeing 737−500 ինքնաթիռը Ջակարտայից ուղղություն է վերցրել դեպի ինդոնեզիական Պոնտիանակ քաղաքը Կալիմանտան կղզում, սակայն շուտով ինքնաթիռի հետ կապը կորել է։

CNN Indonesia-ի տվյալներով` օդ բարձրանալուց հետո լայները շարժվել է Ճավայի ծովի ուղղությամբ և հասցրել է երեք կիլոմետր բարձրություն հավաքել, ինչից հետո մոտ մեկ րոպեի ընթացքում իջել է գրեթե ծովի մակարդակին, ապա կապը կորել է։

Այն մասին, որ Ջակարտայից օդ բարձրանալուց 4 րոպե հետո ինքնաթիռը կտրուկ անկում է կատարել ավելի քանի 10 հազար ոտնաչափով, հայտնում է նաև Flightradar24-ը։

Տղամարդն ավիավթարից մի քանի րոպե առաջ մորը սելֆի է ուղարկել

Flightradar24–ի տվյալներով` չվերթն իրականացնում էր մի ինքնաթիռ, որի առաջին թռիչքը եղել է 1994 թ.-ին։

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Ջակարտայից դեպի Պոնտիանակ SJ182 չվերթն իրականացնող ինքնաթիռի հետ կապի կորուստը։

Ձկնորսների գտած ինքնաթիռի ենթադրյալ մնացորդների և իրերի պատկանելությունը դեռ հաստատված չէ։

Ավիավթար ԱՄՆ–ում. օդաչուն մխրճվել է սեփական տան մեջ. տեսանյութ