ՌԱԴԻՈ

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

Ի՞նչ հետք են թողել համավարակն ու պատերազմը Հայաստանում զբոսաշրջության  զարգացման առումով, և ինչպե՞ս կանդրադառնա կարանտինի հնարավոր երկաձգումը ոլորտի վրա։ Sputnik Արմենիայի եթերում այդ մասին զրուցել ենք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։
Sputnik

 

Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»

Եթե Հայաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար պահպանվեն մինչ այս գործող պահանջները, ապա կարանտինի հնարավոր երկարաձգումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել ոլորտի աշխատանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

 

Զբոսաշրջիկները հրաժարվում են ՀՀ, Վրաստան և Ադրբեջան ուղևորություններից

«Կարգի մեջ փոփոխություն արվեց, և մենք սկսեցինք մարդկանց ընդունել բացասական թեստի առկայությամբ։ Մինչ այդ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները պարտավոր էին ինքնամեկուսանալ, որից հետո կորոնավիրուսի թեստ հանձնել և բացասական պատասխանի դեպքում միայն ազատ զբաղվել զբոսաշրջային գործունեությամբ։ Եթե այդ պայմանները պահպանվեն` ըստ էության` դրանից վնաս չպետք է կրի ոլորտը».- ասաց նա։

Պայմանները պահպանելու չափ կարևոր է նաև դիվանագիտական ու բոլոր հնարավոր ճանապարհներով աշխարհին և զբոսաշրջային շուկաներին իրազեկել և  հավաստիացնել, որ չնայած համավարակին և պատերազմին, Հայաստանը հանրային առողջության և անվտանգության տեսանկյունից միանգամայն հուսալի երկիր է զբոսաշրջության համար։

«Պետք է մեր բոլոր դիվանագիտական խողովակներով, սփյուռքի մեր համայնքների ներուժն օգտագործելով` կարողանանք աշխարհին հասցնել, որ թե՛ կորոնավիրուսով, թե՛ այս պահի դրությամբ պատերազմական իրավիճակով պայմանավորված` Հայաստանը վտանգավոր երկիր չէ և ամեն ինչ անենք, որ այդ երկրների համապատասխան գերատեսչությունները Հայաստանը չներառեն խորհուրդ չտրվող երկրների ցանկում»,- նշեց նա։

Ապրեսյանի խոսքով` համավարակն ու պատերազմը  խիստ բացասաբար անդրադարձան Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա, սակայն դա չպետք է թուլացնի տնտեսվարողներին, քանի որ ոլորտը չի մահացել և ճիշտ քաղաքականության արդյունքում հնարավոր է այն նորից ոտքի կանգնեցնել։

Հիշեցնենք` ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն օրերս հայտարարեց, որ նախարարությունը նոր նախագիծ է ուղարկել ՀՀ կառավարությանը մինչև հունվարի 11-ը գործող կարանտինը ևս 6 ամսով երկարաձգելու համար։

ԱՆ խոսնակը մի փոքր շտապել է. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը երկարաձգելուն