ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Նորիլսկում ձնահոսքի հետևանքով 3 մարդ մահացել է, մեկը` հոսպիտալացվել։ Որոնողական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում տալով ՌԴ ԱԻՆ ներկայացուցչին։
Նշենք՝ ձնահոսքը Նորիլսկում տեղի է ունեցել երեկ` հունվարի 8–ին, ժամը 20։30-ի սահմաններում։ Նորիլսկի «Гора отдельная» լեռնադահուկային համալիրի տարածքում տեղի է ունեցել ձնահոսք, ինչի հետևանքով մի քանի շինություն ձյունով է լցվել: Դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի ԱԻՆ Սիբիրյան տարածաշրջանային որոնողափրկարարական ջոկատի ուժերը:
Դեպքի հետևանքով մահացել են մեկ կին և տղամարդ, ինչպես նաև 1 երեխա։ Մեկ դեռահաս էլ ծանր վիճակում հոսպիտալացվել է։
«Որոնողական աշխատանքներն ավարտվում են», - ասել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:
Տեղում աշխատել է ավելի քան 200 մարդ և մեծ քանակությամբ տեխնիկա։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ոչ բավարար անվտանգության պահանջներով ծառայություններ մատուցելու համար։
Բացահայտվել է Դյատլովի խմբի մահվան պատճառը. հետաքննությունը 8 տարի տևեց