Ավելի քան 48 000 արցախցի վերադարձել են մշտական բնակության վայրեր

Ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգ վերադարձը տուն, ցուցաբերում հումանիտար օգնություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ավելի քան 48 000 արցախցի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ են վերադարձել մշտական բնակության։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ–ն` հայտնելով, որ խաղաղապահները արցախցիների հերթական խմբին են ուղեկցել հայրենիք։

Ռուս մասնագետներն Արցախում մեկ օրում ավելի քան 780 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

Վերջին մեկ օրում Երևանից ավտեբուսով Արցախ են վերադարձել 225 արցախցի։

«Ընդհանուր առմամբ, մշտական նակության վայր է վերադարձել 48 059 արցախցի։ Ռուս խաղաղապահներն ապահովում են նրանց անվտանգ վերադարձը տուն։ Բացի այդ, խաղաղապահներն արցախցիներին հումանիտար օգնություն են ցուցաբերում, օժանդակում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Խաղաղապահները 23 դիտակետերից շուրջօրյա վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։

Մանուկյանն առաջարկում է, որ երիտասարդներն ու գյուղացիները բանակցեն խաղաղապահների հետ