Որոնողական աշխատանքների արդյունքում 6 զինվորի դի է գտնվել

Զոհված զինծառայողների մոտ անձը հաստատող փաստաթուղթ է եղել, որոնց շնորհիվ է պարզվել նրանց ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Երեկ ընթացած որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է 6 զինծառայողի մարմին Հադրութից դեպի Խծաբերդ տանող գյուղի ճանապարհի 5-րդ կիլոմետրի տարածքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնականը

«Վեց զինծառայողների դիերն էլ եղել են անճանաչելի, բայց նրանց մոտ անձը հաստատող փաստաթղթեր կային»,–ասել է Թադևոսյանը։

Նա հայտնել է նաև, որ այսօր որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում, Հադրութում և Ջաբրայիլում։

Ընդհանուր առմամբ, որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկից՝ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, հայտնաբերվել է 1194 աճյուն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։

Փորձաքննության են ենթարկել 3360 մարմին ու աճյուն. Արսեն Թորոսյանը նոր թվեր է ներկայացրել