Վազգեն Մանուկյանը պահանջ է ներկայացրել ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին ու ԳՇ պետին

Ընդդիմության միասնական թեկնածուն պաշտոնյաներին հիշեցնում է, որ նրանք ի պաշտոնե պատասխանատվություն են կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր են իրականությունը ներկայացնել հանրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բաց նամակով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ Փաշինյանը չմեկնի Մոսկվա. քաղաքագետ

«Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք իրականությունը ներկայացնել հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը»,- գրել է Մանուկյանը՝ վերոհիշյալ պաշտոնատար անձանցից պահանջելով հունվարի 9-ին հանդիպել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ։

Նա նշել է, որ մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, մեր ինքնիշխանությունը նվազել է, խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։

«Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել»,- շեշտել է Մանուկյանը։

Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան

Նա ստեղծված իրավիճակը համարում է պայթյունավտանգ ու հղի անկանխատեսելի զարգացումներով և հավելելում, որ հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում:

Ադրբեջանն ուզում է հասնել բանավոր համաձայնությունների իրավական ամրագրման. Աբրահամյան