Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի մոտ անկարգությունների զոհերի թիվը հասել Է հինգի

Ոստիկանությունը հաստատել է իր աշխատակցի՝ Բրայան Սիքնիկի մահը։ Նա զոհվել է ցուցարարների հետ բախման ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի Կապիտոլիումի ոստիկանությունը հաստատել է անկարգություններից տուժած իր աշխատակցի մահը:

Ոչ մի զիջում. Facebook-ը նույնպես արգելափակել է Թրամփի էջը

«Հունվարի 7-ին, երեկոյան ժամը մոտ 21:30-ի սահմաններում (ուրբաթ առավոտյան) ԱՄՆ-ի Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Դ. Սիքնիկը կյանքից հեռացել է ծառայության ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով», - ասված Է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ոստիկանը մասնակցել է հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների ճնշմանը և վիրավորվել ցուցարարների դեմ պայքարում:

Սիքնիքը անկարգությունների երկրորդ զոհն է․ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զոհվել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի վետերան Էշլի Բեբիթը։ Եվս երեք մարդ անկարգությունների ընթացքում մահացել է բռնության հետ կապ չունեցող պատճառներով։

Գնացեք տուն. Թրամփը տեսաուղերձ է հղել Կապիտոլիումը շրջապատած կողմնակիցներին

Հիշեցնենք՝ հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջեւ: Իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը։ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը։ Ավելի ուշ Թրամփը Վաշինգտոնի ցուցարարներին հանդարտության կոչ արեց, թեև մինչ այդ հենց ինքն էր նրանց ուղարկել Կոնգրեսի մոտ:

Արդյունքում Կապիտոլիումին նյութական վնաս հասցվեց, իսկ անկարգությունները մի քանի ժամով հետաձգեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի հաստատումը Կոնգրեսում:

Թրամփի կողմնակիցները շրջափակել են ԱՄՆ սենատի դահլիճը. բախումների հետևանքով կան տուժածներ