Ռուսաստանում ճանապարհային նոր նշան կհայտնվի

Ճանապարհային նոր նշանը կփոխարինի սովորական ցուցանակներին, որոնց վրա տեսախցիկ է պատկերված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. 2021 թվականի մարտի 1-ից Ռուսաստանի ճանապարհներին երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող ֆոտոխցիկների ու տեսախցիկների մասին նախազգուշացնող նշան կհայտնվի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ֆոտովիդեոֆիքսացիա» նշանը կտեղադրվի բնակավայրերից դուրս՝ ճանապարհի նկարահանվող հատվածի սկզբից 150-300 մետր հեռավորության վրա, ինչպես նաև բնակավայրերի մուտքերի մոտ:

Հրապարակվել է աշխարհի ամենագրավիչ անձնագրերի վարկանիշային ցանկը

Ենթադրվում է, որ նոր նշանը կփոխարինի տեսախցիկի պատկերով սովորական ցուցանակներին։

Հայերին էլ է վերաբերում. ՌԴ–ում փոխվում է վարորդական վկայական ստանալու կարգը