Ո՞վ կղեկավարի Գերմանիան Մերկելից հետո

Հունվարին կանցկացվի գերմանական պահպանողականների՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, ով առավել հայտնի է դարձել բնակչության շրջանում կորոնավիրուսի համավարակի ֆոնին, քննարկում է ԳԴՀ կանցլերի պաշտոնում սեպտեմբերին պայքարելու հնարավորությունը, տեղեկացնում է Bild պարբերականը՝ իր աղբյուրին հղում անելով։

Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը խոսել են Արցախում տիրող իրավիճակից

2021-ի սեպտեմբերին ԳԴՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Երկրի ղեկավար Անգելա Մերկելն այլևս չի առաջադրվելու կանցլերի պաշտոնում։ Հունվարին կանցկացվի գերմանական պահպանողականների՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարը, որի ժամանակ կուսակցության նոր ղեկավար է ընտրվելու։ Հենց նա էլ կդառնա կանցլերի թեկնածու։

ՔԴՄ ղեկավարի տեղին պաշտոնապես հավակնում են բիզնես-լոբբիստ Ֆրիդրիխ Մերցը, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրի վարչապետ Արմին Լաշետը, ինչպես նաև բունդեստագի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռյոտգենը։

Մերկելը Արցախի խնդիրը քննարկել է Էրդողանի հետ և կոչ արել դադարեցնել կրակը