Մարուքյանն ու Սիմոնյանը հանդիպել են Արցախի նախագահի հետ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակն Արցախում, նշել ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախում ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանին ու Տարոն Սիմոնյանին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ հանդիպման ժամանակ Հարությունյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակն Արցախում, նշել ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:

«Ես իմն ասացի, նա` իրենը». Մարուքյան–Փաշինյան հանդիպումն ավարտվեց

Հանդիպման մասնակիցները կարևորել են քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով հայկական երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

Ինչպե՞ս լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը. Մարուքյանն առաջարկ ունի