Մաքսայինի նախկին պետի տան վրա ավազակային հարձակման գործով կդատվի ԱԺ նախկին պատգամավորը

Նախաքննությունը բացահայտել է, որ Արմեն Ավետիսյանի տնից 45 միլիոն դրամի ոսկյա զարդեր«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը հափշտակել է :
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանի ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից` ործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է նախկին պատգամավորին ու նրա ազգականին ներկայացված մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան:

Ինչպես են Լևոն Սարգսյանին` «Ալրաղացի Լյովիկին», տեղափոխել Հայաստան. տեսանյութ

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լևոն Սարգսյանն իր մտերիմ Ա. Կ.-ի և ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով 2008թ. հոկտեմբերի 27-ին կազմակերպել է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ ավազակային հարձակում՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույք հափշտակելու նպատակով:

Լևոն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ավազակության համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա ազգականին առաջադրվել է հանցագործությանն օժանդակելու մեղադրանք:

Հիշեցնենք՝ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նկատմամբ իրականացված ավազակային հարձակման, ինչպես նաև այլ հանցագործությունների կատարման համար մի շարք անձինք 2011 թվականին դատապարտվել են 8.5-15 տարի ժամկետով ազատազրկման:

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվել է Հայաստան

Լևոն Սարգսյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 2018թ-ին: Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության` նա, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, իր ձևավորած և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է հարձակում կատարել Մաքսային կոմիտեի նախագահի նկատմամբ:

Իսկ հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար նա Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել և խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով:

Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

Այս փաստերի հիման վրա էլ 2018 թվականի հոկտեմբերին խուզարկություններ էին իրականացվել Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։

«Ալրաղացի Լյովիկի» ազգականը` մաքսակետի պետ. ՊԵԿ–ի պարզաբանումները