ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ մասնակցել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում։
«Բոլոր նրանց, ովքեր հարցնում էին՝ ես չեմ մասնակցի հունվարի 20 - ին կայանալիք երդմնակալության արարողությանը», - գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև: Իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ ԱՄՆ սենատն ընդհատել է նիստը։ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը։ Ավելի ուշ Թրամփը Վաշինգտոնում ցուցարարներին կոչ էր արել խաղաղ գործել, թեև մինչ այդ ինքն է նրանց ուղարկել Սենատի մոտ։
Ինչ տեսք ուներ ԱՄՆ կապիտոլիումը բողոքի ակցիայի մասնակիցների ներխուժումից հետո. տեսանյութ
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 3–ին ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը։