Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան

Ըստ Միքայել Մինասյանի՝ կետերից մեկում նշվում է, որ Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի ու խաղաղապահների համաձայնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունն Արցախում պետք է իրավական հիմնավորում ունենա՝ եռակողմ համաձայնագիր կամ խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ։ Այս մասին տելեգրամ-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

ՀՀ անվտանգության խորհուրդը պատասխանել է Միքայել Մինասյանին

«Ռուսաստանյան կողմն այն պատրաստել է դեռ մինչև նոյեմբերի 9-ը, ու հայկական կողմը պատրաստակամությամբ ստորագրել է, սակայն չի ստորագրել Ադրբեջանը։ Ադրբեջանական կողմը ելնում է նրանից, որ ինքը հաղթող է, Փաշինյանը՝ պարտված, ու առաջ է քաշում 3 լրացուցիչ կետ, որոնք ցանկանում է տեսնել խաղաղապահների գործունեությունը կարգավորող պայմանագրում (կամ դրա մասում)»,- գրել է Մինասյանը։

Ըստ նրա՝ այդ կետերն են. 

 - Արցախում որևէ հայկական զորք չպետք է լինի, քանի որ այն ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանական զորքն այնտեղ է իրավունքի ուժով, ռուսաստանյան զորքը՝ ադրբեջանցիների համաձայնությամբ, իսկ հայկական զորք չպետք է լինի՝ ոչ ՀՀ ԶՈւ, ոչ Արցախի ՊԲ,

Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից

- Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերն Արցախ պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ, 

- Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի ու խաղաղապահների համաձայնությամբ։

«Հայկական կողմի խնդիրն այն է, որ պարտվողական ոգևորության մեջ նա առաջինն է ստորագրել փաստաթուղթը՝ հնարավորություն չտալով Ադրբեջանին իր ակնկալիքները վերջնականապես ներկայացնել միջնորդին՝ Ռուսաստանին։

Փաշինյանը գիտեր պատերազմի մասին, Զասը նամակ էր գրել Արմեն Գրիգորյանին. Միքայել Մինասյան

Ադրբեջանի հետ չհամաձայնեցված, բայց Նիկոլի կողմից արդեն ստորագրված պայմանագրի նախագիծը Ադրբեջանին բանակցային նոր լծակներ է տալիս՝ թույլ տալով, կետերը չկատարելու դեպքում, պահանջել խաղաղապահների դուրս բերումը»,-նշված է գրառման մեջ։

Մինասյանը վերջում հավելել է, որ հունվարի 11-ին ոչ թե այդ, այլ բոլորովին ուրիշ փաստաթուղթ է քննարկվելու։ 

Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ։