Գիտե՞ս՝ Ձմեռ պապն ինձ գործի բերեց. Մարությանը փորձում է բարձրացնել բոլորի տրամադրությունը

Չնայած հետպատերազմական համընդհանուր ընկճվածությանը՝ Հայաստանում կան համարձակներ, որոնք փորձում են դրական ու տոնական տրամադրություն ստեղծել։ Այս նյութը նրանցից մեկի մասին է։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Հայերի ամենասիրած տոներից մեկը՝ Նոր տարին, այս տարի գրեթե աննկատ անցավ։ Հանրապետության հրապարակում տոնածառ չդրվեց, կենտրոնական փողոցներում Ձմեռ պապեր չհայտնվեցին, իսկ սրճարաններում ու ակումբներում համերգներ չկազմակերպվեցին։ Տոնական ու ոչ աշխատանքային օրերը կարծես ավելի ընկճեցին մարդկանց։ Բայց երբեմն հենց նման պահերի են լույսի շողեր հայտնվում, որոնք ջերմացնում են սրտերը ու որոնց մասին արժե պատմել։

51-ամյա Անդրանիկ Մարությանն արդեն երեք տարի է` տաքսի է վարում Երևանում։ Անցյալ տարի Sputnik Արմենիան պատմել էր, թե ինչպես է նա աշխատանքի դուրս գալիս Ձմեռ պապի հագուստով։

Գիտե՞ս՝ Ձմեռ պապն ինձ գործի բերեց. Մարությանը փորձում է բարձրացնել բոլորի տրամադրությունը

Չնայած համընդհանուր ընկճվածությանը, որը Մարությանին նույնպես չի շրջանցել, նա ամեն դեպքում որոշել է այս տարի էլ Ձմեռ պապ «աշխատել»։ Ու չի սխալվել. բոլորն անխտիր ուրախացել են, երբ տեսել են ղեկի դիմաց նստած Ձմեռ պապին։

Գիտե՞ս՝ Ձմեռ պապն ինձ գործի բերեց. Մարությանը փորձում է բարձրացնել բոլորի տրամադրությունը

«Այսօր առավոտյան մի կին տաքսի պատվիրեց։ Նա, ինչպես բոլոր հաճախորդներս, սկզբում զարմացավ իմ տեսքից, հետո ճշտեց՝ չի՞ շփոթել մեքենան։ Արդեն մի քանի րոպեից սկսեց ժպտալ։ Վերջում խնդրեց` միասին լուսանկարվենք, որպեսզի գործընկերուհիներին ասի, որ հիանալի տարի է սպասվում, քանի որ տարին սկսվել է նրանից, որ իրեն Ձմեռ պապն է աշխատանքի տարել», - պատմում է նա։

ԽՍՀՄ-ն ու Ամանորը. լուսանկարները պատմում են, թե ինչպես էին նախկինում նշում Նոր տարին

Ասում է, որ իր տարբերություն նախորդ տարվա, այս տարի մարդիկ առաջին արձագանքից ու թեթև զրույցից հետո տխրում են, պատմում, թե ինչպես է պատերազմն ազդել իրենց վրա։ Աշնանը՝ պատերազմի ժամանակ, տաքսիստն ուրախանում էր, երբ «սովորական պատվեր» էր ունենում։ Այսի՞նքն․․․

«Այսինքն՝ երբ մարդկանց հոսպիտալ, սգո արարողությունների սրահ կամ գերեզմանատուն չէի տանում․․․ Մի անգամ երիտասարդ տղաներ նստեցին։ Խնդրեցին, որ մանրը ճիշտ–ճիշտ տամ։ Ասացին, որ միշտ թեյավճար են թողնում, բայց հիմա յուրաքանչյուր դրամը հավաքում են ռազմաճակատ ուղարկելու համար», - ասում է Մարությանը։

Գիտե՞ս՝ Ձմեռ պապն ինձ գործի բերեց. Մարությանը փորձում է բարձրացնել բոլորի տրամադրությունը

Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, նա ոչ թե դեկտեմբերի 25-ից, այլ հունվարի 2-ից է սկսել Ձմեռի պապի հագուստով նստել ղեկի դիմաց։

Բացատրում է․ «Չէի կարողանում ինձ ստիպել, բայց հետո ասեցի` պե՛տք է։ Ու ճիշտ դուրս եկա։ Էրեխեքը ժպտում են, ուրախանում, մեծերը շնորհակալություն են ասում դրական լիցքերի համար։ Ազգը պետք է նորից սկսի ուրախանալ ու ծիծաղել»։

Ջմեռ պապ Մարությանը թոռնիկներ դեռ չունի, երկու դուստրերն էլ շատ երիտասարդ են։ Հրաժեշտի պահին նա հույս է հայտնում, որ երբ այս տարվա դեկտեմբերին հանդիպենք, կկարողանանք իրար սրտանց շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ ու ասել, թե որքան խաղաղ տարի էր բոլորիս համար։

Գիտե՞ս՝ Ձմեռ պապն ինձ գործի բերեց. Մարությանը փորձում է բարձրացնել բոլորի տրամադրությունը

Հայազգի նորարարը ապագայի շախմատ է ստեղծել. ո՞րն է նոր խաղի «գաղտնիքը»