Չպայթած ռազմամթերքի վնասազերծում կիրականացվի Ասկերանում և Մարտունիում

Արցախի տեղեկատվական շտաբը քաղաքացիներին հայտնել է, որ պարզաբանումների համար կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik.Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այսօր «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում իրականացնել Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել

«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շտաբը տեղեկացնում է նաև, որ պարզաբանումների համար կարելի է զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը