Առեղծվածային դեպք Արարատի մարզում. փայտե արկղում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Դիակի վրա բռնության հետքեր են եղել։ Քրեական գործ է հարուցվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Արարատի մարզի Վեդի քաղաքից դեպի գոմեր տանող ճանապարհի ձախ կողմում փայտե արկղի մեջ տղամարդու դի է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական վթար Լոռու մարզում. տուժածներից մեկին չեն կարողացել հիվանդանոց հասցնել

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունը դիակի հայտնաբերման մասին ահազանգը ստացել է այսօր` հունվարի 8-ին, ժամը 13։00-ի սահմանում։

Ըստ կայքի` դեպքի վայր ժամանած քննիչներն ու ոստիկանները՝ Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը 55-60 տարեկան է: Դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։

Ողբերգական ավտովթար Լոռիում. 39-ամյա կին վարորդը տեղում մահացել է

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ 

Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է նետվել