ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի գրասենյակից նոթբուք են գողացել

Նենսի Փելոսիի ներկայացուցչի խոսքով` նոթբուքն օգտագործվել է միայն կոնկրետ դեպքերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական Դրյու Հեմիլը հայտնում է, որ Կապիտոլիումի անկարգությունների ժամանակ գողացել են Նենսի Փելոսիի նոթբուքը։

«Նոթբուքը, որ գողացել են նիստերի սենյակից, միայն շնորհանդեսների համար էր օգտագործվում», - Twitter-ի իր էջում գրել է Հեմիլը։

​Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք և շրջապատեցին Սենատի դահլիճը։ Սենատն ընդհատեց նիստը։ Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ տեղի ունեցան Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև: Իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ կիրառեցին։ Ավելի ուշ Թրամփը ցուցարարներին կոչ արեց տուն գնալ։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 3–ին ԱՄՆ–ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը։