Իրանի գերագույն առաջնորդն արգելել է Covid-ի դեմ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերը

Իրանը ներկայում զբաղվում է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութի մշակմամբ։ Օտարերկրյա պատվաստանյութերից Թեհրանը թույլատրելի է համարում միայն ռուսական «Սպուտնիկ V»-ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին արգելել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ուղարկվել է Արգենտինա. տեսանյութ

«Բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է»,-ասել է նա հեռուստաելույթի ընթացքում։

Թեհրանն ակնկալում է կորոնավիրուսի դեմ առաջին սեփական պատվաստանյութը ստանալ գարնանը, ևս 2-3-ը նախատեսվում է ստեղծել ամռանը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանությունում նշել է Իրանի առողջապահության նախարարության հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը՝ Իրանը պատրաստ է դեղամիջոցներով ապահովել մյուս երկրներին:

Առաջին պատվաստանյութն արդեն ներարկվել է կամավորներին։

Բացի այդ, հայտնել էին, որ արտասահմանից COVID-19-ի դեմ դեղամիջոցներ գնելու դեպքում Իրանը նկատի կունենա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերը, այդ թվում՝ «Սպուտնիկ V»-ն, ինչպես նաև մտադիր է ձեռք բերել չինական պատվաստանյութը։

Ղազախստանում սկսում են «Սպուտնիկ V» արտադրել