Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով 4 մարդ է մահացել․ավելի քան 50 մարդ ձերբակալվել է

Մեծ մասին ձերբակալել են պարեկային ժամը խախտելու համար։ Մի քանիսն էլ ձերբակալվել են զենք կրելու կանոնները խախտելու կամ ապօրինի կերպով զենք ունենալու մեղադրանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Վաշինգտոնում անկարգությունների պատճառով պարեկային ժամ մտցնելուց հետո ավելի քան 50 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է RT-ն։

«Ժամը 21:30-ի դրությամբ մենք 52 ձերբակալում ենք իրականացրել», - ասել է մայրաքաղաքի ոստիկանապետ Ռոբեր Կոնտին։

Թրամփի կողմնակիցները շրջափակել են ԱՄՆ սենատի դահլիճը. բախումների հետևանքով կան տուժածներ

Նրա խոսքով՝ Կապիտոլիումի շենքի մոտ 26 մարդ է ձերբակալվել։ Ձերբակալվածների մեծ մասին պարեկային ժամի խախտում է մեղսագրվում։ Մի քանիսն էլ ձերբակալվել են զենք կրելու կանոնները խախտելու կամ ապօրինի կերպով զենք ունենալու համար։

Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով 4 մարդ է մահացել․ավելի քան 50 մարդ ձերբակալվել է

Կոնտին հաստատել է նաև Կոնգրեսի շենքի մոտ հրազենային վիրավորումից կնոջ մահը և հավելել, որ ևս երեք մարդ է մահացել։

«Տվյալներ են հաղորդվել, որ Կապիտոլիումի շենքի մոտ ևս երեք մարդ է մահացել․մեկ մեծահասակ կնոջ ու երկու մեծահասակ տղամարդկանց մասին է  խոսքը», - պարզաբանել է նա։

Ավելի վաղ հայտնում էին, որ ԱՄՆ-ի կոնգեսի շենքում բողոքի ակցիայի ժամանակ հրազենային վիրավորում ստացած կինը մահացել է։

Գնացեք տուն. Թրամփը տեսաուղերձ է հղել Կապիտոլիումը շրջապատած կողմնակիցներին

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, ժամեր շարունակ Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիա էին անցկացնում այն ժամանակ, երբ Կոնգրեսի 2 պալատների համատեղ նիստում պետք է քննարկվեին նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Նիստի մեկնարկից քիչ անց սենատն ընդհատել էր աշխատանքը հանրապետական սենատորների առարկության պատճառով, որոնք դեմ են արտահայտվել Արիզոնայի նահանգի ձայները հաստատելուն։

Կապիտոլիումի մոտ հավաքված ցուցարարները ներխուժել էին շենք ու շրջապատել սենատի դահլիճը։ Ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ուժայիններն արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են օգտագործել։ Կան տուժածներ, այդ թվում՝ ոստիկանների շարքում։ Հրազենային վիրավորում է ստացել առնվազն մեկ կին։

Ազգային գվարդիայի ջոկատները շարժվել են դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ պարետային ժամ է հայտարարվել։