Ռուս խաղաղապահների գործարկած անհետ կորածների «թեժ գծին» 574 դիմում է ստացվել

Խաղաղապահ առաքելության շրջանակում զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերում Արցախի տարբեր բնակավայրերի բնակիչներին, այդ թվում՝ երեխաների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

«ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 439,9 հա տարածք, 164,8 կմ ճանապարհ, 617 բնակելի շինություն, այդ թվում՝ 22 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 21755 պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լեռնային Ղարաբաղի Շահմասուր բնակավայրում (Մարտակերտի շրջան, մայրաքաղաք Ստեփանակերտից 35 կմ հյուսիս) ռուս խաղաղապահ առաքելության շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 27 բնակիչների, այդ թվում՝ 5 երեխաների: Ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 150 բնակիչների, այդ թվում՝ 144 երեխաների։

Առողջապահության նախարարությունը պատասխանել է անհետ կորած զինվորների ծնողներին

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով գործարկված «Թեժ գծի» արդեն 574 դիմում է ստացվել։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ:

«Էդ երեխաներին բերել են Հայաստան, ու հիմա նրանք ոչ մի տեղ չկան». անհետ կորածների ծնողներ

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք, որ երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ են վերադարձել 181 փախստական։

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14 -ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել 47834 մարդ։

«Ոչ մի պատասխան չստացա». անհետ կորած զինվորի հարազատը` Փաշինյանի հետ հանդիպման մասին