Հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ու ոստիկանության միջև: Իրավապահ մարմինների աշխատակիցները արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել։ ԱՄՆ Սենատն ընդհատել է նիստը։ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը։
Ավելի ուշ Թրամփը Վաշինգտոնում ցուցարարներին կոչ էր արել խաղաղ գործել, թեև մինչ այդ ինքն էր նրանց ուղղորդել Կոնգրեսի մոտ գնալ:
Անկարգությունների հետևանքով մահացել է 4 մարդ։ Ոստիկանները պարետային ժամ սահմանելուց հետո ձերբակալել են ավելի քան 50 քաղաքացու։ Ձերբակալվածների մեծ մասին մեղադրում են պարետային ժամի ռեժիմը խախտելու համար։ Եվս մի քանի մարդ ձերբակալվել է զենք կրելու կանոնները խախտելու կամ ապօրինի զենք պահելու համար։