«Եկել է Սուրենյանի վրեժի ժամանակը». ինչո՞ւ է Երևանում սառնամանիք

Ըստ եղանակային կանխատեսումների՝ նվազագույն ջերմաստիճանը մայրաքաղաքում -10 է, բայց երևանցիներն իրենց «մաշկի վրա» շատ ավելի ցուրտ եղանակ են զգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Երևանում վերջին օրերի սառնամանիքների պատճառը օդի բարձր հարաբերական խոնավությունն է։ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով մայրաքաղաքային անսովոր ցուրտը։

Մի քանի գիշեր Երևանում 8-10 աստիճան ցուրտ կգրանցվի. եղանակի տեսություն

«Երևանում -10 է, բայց -20 աստիճանանին հավասար ցուրտ է, պատճառը բարձր հարաբերական խոնավությունն է»,- գրել է Սուրենյանը։

Նշենք, որ ըստ եղանակային կանխատեսումների՝ Երևանում նվազագույն ջերմատիճանը դիտվում է գիշերային ժամերին՝ -10 ։

Ցերեկային ժամերին ջերմաստիճանը տաքանում է մոտ 4 աստիճանով, ապա կրկին նվազում։ Այս օրերին մայրաքաղաքում օդի խոնավությունը 100 տոկոս է։

Արդեն մի քանի օր է՝ պահպանվում է ամպամածություն և մառախուղ։

Հավելենք, որ  Սուրենյանի գրառման ներքո կարճ ժամանակում երկու հարյուրից ավելի մեկնաբանություններ են հայտնվել, մեծ մասը՝ զավեշտալի.

  • «Սաղ նախկիններն են մեղավոր»։
  • «Բա Սերժի վախտ ինչի՞ սենց թվեր չէիք խփում»։
  • «Մինչև Արծրունը չասի, չեմ հավատա»։
  • «Սուրենյանի էջը կոտրել են, ժողովուրդ, մի՛ տրվեք սադրանքներին»։
  • «Շատ լավ ա, ձեզ հասնում ա, պարոն Սուրենյան, հազար անգամ ասեցի՝ էդ պուլտը ուղարկեք Ռուսաստան, եղանակը կարգավորենք, հիմա էլ մեր ցուրտը ուղիղ չվերթով եկել ա ձեր մոտ»։
  • «Սուրենյան, փրկեա մեզի էս ցրտեն»։
  • «Ջերմացրու երկիրս, Սուրենյան ջան, մի լավ բան ասա, տաքանանք»։
  • «Մառախուղ ցրող Գագիկ Սուրենյանին եմ պահանջում»։
  • «Լկտի սուտ է։ Հետևեք միայն պաշտոնականին»։
  • «Եկել է Սուրենյանի վրեժի ժամանակը»...

Զավեշտալի մեկնաբանությունների տարափը շարունակվում է։ Օգտատերերը փորձում են ձմեռային ցուրտը «կոտրել» հումորով

«Ապակիներին կպնեինք, կտրաքեր». Սուրենյանը հայտնում է` Աշոցքում -25 աստիճան է գրանցվել