Ինչպես են ուղղափառ քրիստոնյաները նշում Սուրբ ծնունդը. լուսանկարներ

Sputnik

Հունվարի 7-ին Սուրբ ծնունդը դիմավորել են ռուս ուղղափառ եկեղեցին և որոշ տեղական ուղղափառ եկեղեցիներ, ինչպես նաև արևելյան ծիսակարգի կաթոլիկները և բողոքականները, որոնք հետևում են Հուլյան օրացույցին:

Արցախում ռուս խաղաղապահներին շնորհավորել են Սուրբ ծնունդի առթիվ

Նախօրեին՝ հունվարի 6-ին, եկեղեցիներում տոնական ժամերգություններ էին ընթանում. առավոտյան՝ Վասիլի մեծի արքայական ժամերն ու պատարագը, երեկոյան՝ գիշերվա արթուն մնալը, որից հետո սկսվում է Հովհաննես Ոսկեբերանի գիշերային պատարագը:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` ռուս ուղղափառ եկեղեցու տաճարներում գործում են դեռ 2020 թվականի գարնանը սահմանված սահմանափակումները: Հոգևորականները և տաճարների աշխատակիցները (այդ թվում՝ աշխարհիկ աշխատողները) պարտավոր են դիմակներ կրել, եթե նրանք շփվում են ծխականների հետ, այդ թվում՝ խոստովանության ժամանակ։ Իսկ հավատացյալներին խորհուրդ է տրվում «գործած մեղքերի ցուցակը պատրաստել թղթի վրա և այն հանձնել քահանային»։

Բացի այդ, եկեղեցիներում պետք է հաղորդության գդալը յուրաքանչյուր հաղորդություն ստացողից հետո մաքրել ախտահանող լուծույթով թրջված թաշկինակով, հաղորդության խմիչքը բաժանել մեկանգամյա օգտագործման բաժակներով, օծումը կատարել մեկանգամյա օգտագործման բամբակե փայտիկներով։ Ինչպես և առաջ, չի կարելի համբուրել գավաթը, խաչը և ձեռքը, սրբապատկերները, խաչը և Ավետարանը պետք է պարբերաբար սրբել ախտահանող լուծույթով։ Եթե որոշակի տաճարում համաճարակային կանխարգելիչ միջոցները չեն պահպանում, հոգևորականները խորհուրդ են տալիս դիմել վանահորը, իսկ եթե նա ականջալուր չլինի՝ եպիսկոպոսին։

«Այն, ինչ մեզ պետք է այս օրերին». ՀՀ նախագահը շնորհավորել է Սուրբ ծնունդը

Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը հավատացյալներին շնորհավորել է Սուրբ ծննդյան տոնի առթիվ և նշել, որ անցած տարին բարդ էր։

«Թող Աստված օգնի մեզ հաղթահարելու վտանգավոր վիրուսը, ամրացնելու առողջությունը՝ հոգեկան ու մարմնական, վերականգնելու մեր ժողովրդի ու պետության կյանքը, որպեսզի միայն հիշողության մեջ մնա փորձությունների ծանր տարին, որը մեզ բարդ, բայց, ըստ երևույթին, անհրաժեշտ դաս տվեց։ Մնում է միայն հուսալ, որ մենք այս դասը գիտակցեցինք և այն ամենից, ինչ տեղի ունեցավ և տեղի է ունենում մեզ հետ, կանենք այն եզրակացությունները, որոնք կօգնեն մեզ թե՛ արտաքին կյանքը կառուցել, թե՛ ներքին բարեկեցություն հյուսել», - ասել է պատրիարք Կիրիլը:

Սուրբծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում. լուսանկարներ

Նա նաև կոչ է արել պահպանել սանիտարական պահանջները և նշել է, որ Զատկի համեմատ ավելի շատ մարդ է եկել տաճար։

Սուրբ ծնունդը հունվարի 7-ին դիմավորում են ռուս ուղղափառ, ինչպես նաև Երուսաղեմի,սերբական, լեհական և վրացական եկեղեցիների անդամները, ինչպես նաև Աֆոնի վանքերը, արևելյան ծիսակարգի կաթոլիկները և որոշ բողոքականներ, որոնք հետևում են Հուլյան օրացույցին: Հայ առաքելական եկեղեցին Սուրբ ծնունդը նշում է հունվարի 6-ին:

Մյուս քրիստոնյաներն այս իրադարձությունը նշում են դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը: Դրանք այն դավանանքներն ու եկեղեցիներն են, որոնք հետևում Գրիգորյան և նոր Հուլյան օրացույցին՝ հռոմեական կաթոլիկ եկեղեցին, բողոքականները (լյութերականներ, անգլիկանականներ,  մեթոդիստների մի մասը, բապտիստներն ու հիսունականները), ինչպես նաև Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքի, Ռումինիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, հունաց, ալբանական ուղղափառ եկեղեցիներն ու Ամերիկայի ուղղափառ եկեղեցին: Իսկ չեխական հողերի և Սլովակիայի ուղղափառ եկեղեցում տոնում են երկու անգամ՝ թե՛ Հուլյան, թե՛ նոր Հուլյան օրացույցով։

Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի սուրբ պատարագ․ տեսանյութ

1 / 12
Սուրբ Ծննդյան անձավը՝ Մոսկվայի Քրիստոս փրկչի տաճարի մոտ
2 / 12
Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը՝ Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում, Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ
3 / 12
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Լիպնոյի Սուրբ Նիկոլայի եկեղեցում Սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ
4 / 12
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Լիպնոյի Սուրբ Նիկոլայի եկեղեցում Սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ
5 / 12
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Լիպնոյի Սուրբ Նիկոլայի եկեղեցում Սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ

6 / 12
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Լիպնոյի Սուրբ Նիկոլայի եկեղեցում Սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ
7 / 12
Հավատացյալները սոցիալական հեռավորություն են պահպանում Մոսկվայի Քրիստոս փրկչի եկեղեցում Սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ
8 / 12
Հավատացյալ կինը՝ Մոսկվայի Քրիստոս փրկչի եկեղեցում Սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ
9 / 12
Միխայիլ Միշուստինը Սոչիի եկեղեցում
10 / 12
Մոսկվայի Քրիստոս փրկիչ տաճարում՝ Սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ
11 / 12
Լիպնոյի Սուրբ Նիկոլայի եկեղեցին Սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ
12 / 12
Փոքրիկ տղան՝ Մոսկվայի Քրիստոս փրկչի տաճարում Սուրբ ծննդյան ժամերգության ժամանակ