ՌԱԴԻՈ

Ինչ գին ենք վճարելու Ադրբեջանը Թուրքիային կապող Նախիջևանի միջանցքի դիմաց

Ադրբեջանն ու Թուրքիան կանգնած են իրենց 100-ամյա երազանքը կյանքի կոչելու` 2 երկրներն իրար կապող ցամաքային ճանապարհ կառուցելու շեմին, մինչդեռ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում այդ վտանգավոր միջանցքի կառուցմանը խոչընդոտելու համար։
Sputnik
Ինչ գին ենք վճարելու Ադրբեջանը Թուրքիային կապող Նախիջևանի միջանցքի դիմաց

Ո'չ պատերազմից առաջ, ո'չ էլ դրանից հետո Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ Նախիջևանի միջանցքի կառուցումն ադրբեջանա-թուրքական տանդեմի համար ունի կարևորագույն նշանակություն։ Նոր միջանցքը երկու երկրներին հնարավորություն կտա առնվազն 3`քաղաքական, տնտեսական և սիմվոլիկ խնդիրներ լուծել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Այդ միջանցքը թյուրքական աշխարհի, Թուրքիայի և Ադրբեջանի հարյուրամյա երազանքն է, դեռևս անցյալ դարի 1920-ական թվականներին այդ գաղափարը նրանց համար եղել է ամենակարևորը` Թուրքիան Ադրբեջանի հետ ցամաքով կապելը համարվել է մեծագույն խնդիր»,- ասաց նա։

Նրա խոսքով` խորհրդային և հետխորհրդային տարիներին Հայաստանի բոլոր իշխանություններն ամեն ինչ արել են, որ խոչընդոտեն Մեղրիում Ադրբեջանին տարածք տրամադրելու և Ադրբեջանի հավակնությունները սաստելու համար, մինչդեռ օրվա իշխանությունները չկարողացան պահել ոչ միայն Արցախ աշխարհի մի մասը, այլև վտանգի շեմին հասցրին Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Հայաստանը պատրաստ է ապահովել կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև. վարչապետի խոսնակ

«Հայաստանը և կոնկրետ Զանգեզուրը նրանք համարում էին անիծյալ սեպ, որը խրված է երկու երկրների` Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սրանք զուտ կապրիզներ չեն, սրանք շատ կարևոր աշխարհաքաղաքական խնդիրներ են պարունակում, որ այս իշխանությունները չկարողացան գիտակցել և հեշտությամբ զիջեցին»,- նշեց թուրքագետը։

Մելքոնյանի կարծիքով`նոր միջանցքը որևէ կարգավիճակ կստանա, որի նկատմամբ Ադրբեջանը կունենա առանձնահատուկ իրավունքներ և կշրջանցի նաև Հայաստանի ինքնիշխանությունը։

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքների մասին, որից կկարողանան օգտվել Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանն ու Իրանը։

Առանց մեկնաբանության. Պեսկովը` Նախիջևանից Ադրբեջան տրանսպորտային միջանցք բացելու մասին