Արցախում ռուս խաղաղապահներին շնորհավորել են Սուրբ ծնունդի առթիվ

Արցախի Մարտունու շրջանի Խաչմաչ գյուղում ռուս խաղաղապահներին համար տոնական ժամերգություն է անցկացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Սուրբծննդյան նախօրեին ռուս խաղաղապահներին զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է ուղղափառ տոնի կապակցությամբ։ 

Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեհանգստյան կարգ մատուցեց Եռաբլուրում

Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Խաչմաչ գյուղում գտնվող դիտորդական կետերից մեկում տոնական ժամերգություն է անցկացվել։

Այն անցկացրել է քահանա Բորիսը, որը գրեթե առաջին օրերից խաղաղապահ զորախմբի հետ Արցախում է։ Նա շնորհավորել է զինծառայողներին Սուրբ ծննդյան կապակցությամբ` նրանց մաղթելով հոգու տոկունություն և ֆիզիկական ուժի ամրություն։