ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Այսօր վաղ առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր։
Վեհափառ հայրապետը հոգեհանգստյան կարգ է մատուցել զինվորական պանթեոնում։ Ապա հոգևորականները, կաթողիկոսի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության համար ընկած հայորդիների գերեզմաններին։
Վեհափառը Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցել է Եռաբլուրում ննջող հերոսներին և աղոթել նրանց հոգիների հանգստության համար։
Նշենք, որ հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում Հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։