Ոչ մի զիջում. Facebook-ը նույնպես արգելափակել է Թրամփի էջը

Սոցցանցերի ղեկավարները դժգոհ են Թրամփի գործողություններից Կապիտոլիումի գրոհի համատեքստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Սոցցանցերը շարունակում են արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվները։ Facebook-ի ղեկավարության որոշմամբ՝ Թրամփի՝ Facebook-ի և Instagram-ի էջերն առնվազն երկու շաբաթով արգելափակված կմնան, մինչև նրա նախագահության ժամկետն ավարտվի։

Գնացեք տուն. Թրամփը տեսաուղերձ է հղել Կապիտոլիումը շրջապատած կողմնակիցներին

Ինչպես հայտարարել է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Facebook-ի իր էջում, արգելափակումը կտևի այնքան, մինչև «իշխանության խաղաղ փոխանցումն ավարտվի», այսինքն՝ մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը:

Ցուկերբերգը Թրամփին մեղադրել է ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը տապալելու նպատակով Facebook-ը բռնության բորբոքման համար օգտագործելու մեջ։

Թրամփի կողմնակիցները շրջափակել են ԱՄՆ սենատի դահլիճը. բախումների հետևանքով կան տուժածներ

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք թույլ ենք տվել նախագահ Թրամփին օգտագործել այս հարթակը մեր սեփական կանոններին համապատասխան՝ երբեմն հեռացնելով բովանդակությունը կամ պիտակավորելով նրա գրառումները, երբ դրանք խախտում էին մեր քաղաքականությունը: Մենք դա արել ենք այն պատճառով, որ կարծում ենք՝ հասարակությունն իրավունք ունի հնարավորինս լայն հասանելիություն ունենալու քաղաքական խոսքին, նույնիսկ՝ վիճահարույց ելույթին։ Բայց ներկայիս իրավիճակը սկզբունքորեն այլ է. այն կապված է մեր հարթակը ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության դեմ բռնի ապստամբություն հրահրելու համար օգտագործման հետ»,- գրել է Ցուկերբերգը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Twitter-ն անորոշ ժամանակով արգելափակել է Թրամփի հաշիվը: Միկրոբլոգների պորտալի ղեկավարությունը սպառնացել էր նրա օգտահաշիվն արգելափակել մշտական։ Պատճառը հրապարակված տեսանյութն էր, որում Թրամփը դիմել էր Կապիտոլիումի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին, նրանց կոչ արել տուն գնալ և հայտարարել նրանցից «գողացված» ընտրությունների մասին:

Թրամփի կողմնակիցները փորձել են ներխուժել Կապիտոլիում. տեսանյութ