Վրաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Արմեն Սարգսյանին

Սալոմե Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ գլոբալ համերաշխությունը թույլ կտա հաղթահարել համավարակը և այդ պայքարից դուրս գալ ավելի ուժեղացած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

«Մաղթում եմ ձեզ շուտափույթ ապաքինում։ Այդ վարակը սահմաններ, կարգավիճակ չի ճանաչում, բայց մենք կհաղթենք գլոբալ համերաշխությամբ և այդ պայքարից դուրս կգանք ավելի ուժեղացած», – Twitter-ի իր էջում գրել է Զուրաբիշվիլին։

​Հիշեցնենք` հունվարի 5–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա այժմ ինքնամեկուսացել է և աշխատում է հեռավար։

Նշենք նաև, որ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում ընտանիքի ու թոռնիկների հետ, իսկ հունվարի 3-ին Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:

Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացել է. Մանե Գևորգյան