ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ Վաշինգտոնում բողոքում են ընտրությունների արդյունքների դեմ, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է Ջո Բայդենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հանրահավաքի կադրերը Twitter-ում տեղադրել է OAN-ի լրագրող Ջենն Պելեգրինոն:
Նշվում է, որ բազմահազարանոց ամբոխը հավաքվել Է Սպիտակ տան հարավային կողմում, սպասում է Թրամփի ելույթին, իսկ հետո նախատեսվում է երթ դեպի Կապիտոլիում, որտեղ կոնգրեսի պալատների համատեղ նստաշրջանը պետք է հաստատի ընտրությունների արդյունքները:
«Մենք պարզապես եկել ենք աջակցելու նախագահ Թրամփին»,- ասել է հավաքվածներից մեկը: Նրա խոսքով՝ ինքը վստահ չէ, թե հիմա ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի Թրամփը հաղթի։
Հեռախոսային իրավունք․ Թրամփը վերջին ուժերն է մարտի նետում
Թրամփն իր պարտությունը չի ընդունում և փոխնախագահ Մայք Փենսից պահանջում է վերանայել ընտրությունների արդյունքները Կոնգրեսում կայանալիք արարողության ժամանակ: Ընդ որում, Փենսը նման լիազորություններ չունի. ըստ օրենքի, նա պետք է նախագահի ձայների հաշվարկի ժամանակ, իսկ հնարավոր առարկությունները կարող են հայտնել Կոնգրեսի անդամները:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հազարավոր մարդիկ, որոնք դեմ են երկրի ղեկավարի ընտրություններում «ձախ արմատական դեմոկրատների» հաղթանակին, հեղեղել են Վաշինգտոնը: Նրա խոսքով՝ քաղաք ժամանած քաղաքացիները նորընտիր նախագահ Ջո Բայդենին և նրա կողմնակիցներին թույլ չեն տա «գողանալ հանրապետականների հաղթանակը» ընտրություններում: