Թրամփի կողմնակիցները փորձել են ներխուժել Կապիտոլիում. տեսանյութ

Կապիտոլիումում, որտեղ Կոնգրեսի պալատների համատեղ նստաշրջանում քննարկվում էին ընտրությունների արդյունքները, անկարգություններ են սկսվել։ Թրամփի կողմնակիցները փորձել են ներխուժել ներս, ոստիկանների հետ բախումներ են սկսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում, գցել են արգելափակոցների 4 շարք ու փորձում են գրավել շենքը՝ ոստիկանության հետ բախումների մեջ մտնելով։

Mash տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Կոնգրեսի գրադարանի ու Կապիտոլիումի բլրի գրասենյակների աշխատակիցները տարհանվել են։

Մինչ այդ Կոնգրեսում նիստն ընդհատվել է հանրապետական սենատորների առարկության պատճառով, որոնք դեմ են արտահայտվել Արիզոնայի նահանգի ձայները հաստատելուն։

Հիշեցնենք, որ Թրամփն իր պարտությունը չի ընդունում և փոխնախագահ Մայք Փենսից պահանջում է վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները Կոնգրեսում կայանալիք նիստի ժամանակ: Ընդ որում, Փենսը նման լիազորություններ չունի. ըստ օրենքի, նա պետք է նախագահի ձայների հաշվարկի ժամանակ, իսկ հնարավոր առարկությունները կարող են հայտնել Կոնգրեսի անդամները:

Հեռախոսային իրավունք․ Թրամփը վերջին ուժերն է մարտի նետում

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հազարավոր մարդիկ, որոնք դեմ են երկրի ղեկավարի ընտրություններում «ձախ արմատական դեմոկրատների» հաղթանակին, հեղեղել են Վաշինգտոնը: Նրա խոսքով՝ քաղաք ժամանած քաղաքացիները նորընտիր նախագահ Ջո Բայդենին և նրա կողմնակիցներին թույլ չեն տա «գողանալ հանրապետականների հաղթանակը» ընտրություններում: