Ռուսաստանի ԱԻՆ–ի աջակցությամբ Արցախում մոտ 260 շինություն է վերականգնվել

Վերականգնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են 15 օբյեկտներում, որոնց թվում մասնավոր և բազմաբնակարան շենքեր կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ռուս փրկարարներն օգնել են Լեռնային Ղարաբաղում վերականգնել ավելի քան 250 օբյեկտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել

Նրանք Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ այս տարվա ընթացքում առաջին արտագնա ստուգումն են իրականացրել և այցելել Ռուսաստանի մարդասիրական օգնության միջոցով վերականգնվող շինություններ: Այս պահի դրությամբ վերականգնվել է մոտ 260 օբյեկտ։

Արցախի տարածք մուտք գործելու վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտություն չկա. Բալասանյան

Հունվարի 5-ին մասնագետներն այցելել են 15 օբյեկտ, որտեղ շարունակվում են վերականգնողական աշխատանքները։ Նրանք եղել են մասնավոր և բազմաբնակարան շենքերում, սոցիալական կարևորություն ունեցող օբյեկտներում։

Բացի այդ, Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցներն այցելել են հանրապետական քաղաքային հիվանդանոցի դեղորայքի պահեստարան, որը վերականգնվել է Ռուսաստանից բերված շինանյութերով։

Ռուսական բուժջոկատն Արցախում օգնություն է ցուցաբերել ավելի քան 1000 բնակչի