Նոր մահացու հիվանդություննե՞ր են գալու. գիտնականը մեկնաբանում է հավանականությունը

Էբոլան հայտնաբերած գիտնականներից մեկը հոռետեսական կանխատեսումներ է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Այսօրվա դրությամբ նոր մահացու հիվանդությունների համաճարակի առաջացման կամ դրանից լրջորեն վախենալու հիմքեր չկան։ Նման կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Ագրանովսկին։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվելու առաջին դեպքը

Նա մեկնաբանել է այն տեղեկությունները, թե Կոնգոյում հայտնաբերվել են նոր՝ «X հիվանդության» տարածման նշաններ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այնուամենայնիվ, գիտնականը կարծում է, որ անգամ առանձին դեպքերը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն:

Ինչ վերաբերում է կենդանուց փոխանցվող նոր վարակների առաջացմանը, Ագրանովսկին նշել է, որ դրանք առավել հաճախ տարածվում են ոչ այնպես, ինչպես գրիպը կամ կորոնավիրուսը, քանի որ դրանց համար որպես «ռեզերվուար» (պահեստարան) ծառայում են կենդանիները:

«Չկա, չէ՞, կատաղության կամ ժանտախտի համաճարակ, որովհետև դրանք «կրում են» աղվեսները, արջամկները և այլ կրծողներ։ Դա սահմանափակում է հիվանդությունը», - ասել է մասնագետը։

Ավելի վաղ պրոֆեսոր Ժան-Ժակ Մուեմբե-Տամֆումը, որը 1976 թվականին օգնել է հայտնաբերել Էբոլա վիրուսը, նախազգուշացրել էր նոր մահացու վտանգավոր հիվանդությունների առաջացման մասին:

Ռիսկի խմբում 0-19 տարեկաններն են. ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիան