Մի՛ տվեք սրբությունը շներին. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել

ՀՀ վարչապետը մեջբերում է արել Ավետարանից և շնորհավորել հավատացյալներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ ծննդի կապակցությամբ գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8 որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի: Ավետարան ըստ Մատթեոսի, 7. 6-8։ Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ, Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս»,– գրել է նա:

Տարվա առաջին միասնական աղոթքը իմաստուն և աստվածավախ առաջնորդ ունենալու համար էր

Հիշեցնենք` այսօր` հունվարի 6-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան ու աստվածահայտնության տոնը:

Աստծո լույսի և հրաշքի սպասումով․ ճրագալույցի պատարագը՝ լուսանկարներով

Նշենք, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ քաղաքացիներն այսօր առավոտից «Չենք թույլատրելու դավաճանի մուտքը սրբավայր» կարգախոսով ակցիա էին կազմակերպել: Նրանք նախապես հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ թույլ չեն տալու, որ Փաշինյանը մուտք գործի եկեղեցի: Գարեգին Բ կաթողիկոսը պատարագ է մատուցում եկեղեցում, ՀՀ վարչապետը ներկա չէ։

Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները