Լերա Կուդրյավցևան վարակվել է կորոնավիրուսով

Հանրահայտ հեռուստահաղորդավարուհին որոշել է արձակուրդն անցկացնել Դուբայում, թեստ է հանձնել ու պարզել, որ վարակված է կորոնավիրուսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան վարակվել է կորոնավիրուսով։ Նա այդ մասին գրել է իր Instagram-ում։

Կուդրյավցևայի խոսքով՝ Ամանորից առաջ հիվանդացել է դուստրը` Մաշան, և այդ պատճառով ընտանիքը տոնը դիմավորել է առանց հարազատների։ Հիմա աղջիկն արդեն ապաքինվում է։

Հաղորդավարուհին որոշել է արձակուրդն անցկացնել Դուբայում։ Ուղևորությունից առաջ նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, և արդյունքը դրական է եղել։ Հեռուստաաստղը ստիպված է եղել չեղարկել ուղևորությունը։

Կուդրյավցևան նշել է, որ հիվանդությունը թեթև է տանում։ Օգտատերերը նրան առողջություն են մաղթել։

Լերա Կուդրյավցևան հայ դիզայների կարած շքեղ զգեստով լուսանկարվել է նախկին սիրեցյալի հետ