ՌԱԴԻՈ

Ի՞նչ պետք է անել, որ Արցախում մոնիտորինգային ձևաչափը չվերածվի կարգավորման ձևաչափի 

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո ստեղծվելիք ռուս–թուրքական մոնիտորինգային ձևաչափին և այն հարցին, թե ինչպես կարող են Հայաստանն ու Արցախն ազդել այդ ձևաչափի վրա։  
Sputnik
Ի՞նչ պետք է անել, որ Արցախում մոնիտորինգային ձևաչափը չվերածվի կարգավորման ձևաչափի 

Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ`պատերազմից հետո մենք դե–ֆակտո հայտնվել ենք բոլորովին այլ վիճակում, և ռուս–թուրքական մոնիտորինգային ձևաչափն օդից ընկած երևույթ չէ, որովհետև պատերազմի ընթացքում Թուրքիան փաստացի ուներ մեծ ներգրավվածություն և ներկայություն Ադրբեջանում։ 

Արցախյան պատերազմը «ռուս հայի» աչքերով․ գնդապետ Ստանիսլավ Երյոմինի պատմությունը

«Ակնհայտ է, որ պատերազմական գործողություններում Թուրքիան ստանձնել էր ադրբեջանական ԶՈւ կառավարումը կամ առնվազն կառավարման օգնությունը, հետևաբար նրա ներկայությունը պատերազմի արդյունքում պատահական չէ, և մշտադիտարկման կենտրոնի առկայությունը փաստացի դրա արձանագրումն է, որքան էլ դա մեզ համար, մեղմ ասած, անցանկալի է»,– նշեց վերլուծաբանը։

Հովաննիսյանը մատնանշեց այն հանգամանքը, որ Ռուսաստանն ունի անմիջական ռազմական ներկայություն Արցախում, ուստի Թուրքիայի հետ իր քայլերը կատարում է ելնելով այն իրողությունից, որ հակամարտության գոտում իրար հետ հարաբերակցվելու մեխանիզմներ պետք է ունենալ։

«Թեև մեզ համար երբեք ցանկալի չի եղել Թուրքիայի անմիջական ներկայությունը տարածաշրջանում և բնականաբար ցանկալի չէր կարող լինել պատերազմի նման արդյունքը, սակայն մենք ստեղծված իրավիճակում պետք է հասկանանք, թե ինչ գործողություններ պետք է իրականացնենք»,– նշեց վերլուծաբանը։ 

Հովհաննիսյանի կարծիքով` ռուս–թուրքական մոնիտորինգային ձևաչափի վրա ազդելու՝ Հայաստանի ու Արցախի մեխանիզմներն այս պահին շատ թույլ են, գործիքակազմը, որպես այդպիսին, շատ քիչ է, աղքատիկ, բայց այլ հարց է, որ մշտադիտարկման կենտրոնը ստեղծվում է հրադադարի պահպանումն ապահովելու, վերահսկելու համար, թեև Թուրքիայի գերնպատակը դա չէր։

Քանի՞ ոստիկան է զոհվել արցախյան պատերազմի ընթացքում. ՀՀ ոստիկանությունը ցանկ է հրապարակել

Ըստ նրա` թերևս միակ առարկայական բանը, որ կարող են անել Հայաստանն ու Արցախը, թույլ չտալն է, որպեսզի մոնիտորինգային ձևաչափը վերածվի հիմնախնդրի կարգավորման ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահության փոխարեն, և եթե կողմերը համաձայն չեն, ապա անհնար կլինի նման բան պարտադրելը։