Հրապարակվել է աշխարհի ամենագրավիչ անձնագրերի վարկանշային ցանկը

Առաջին տեղում Ճապոնիան է, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 191 երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Շվեյցարական Henley & Partners ընկերությունը թարմացրել է անձնագրերի գրավչության վարկանիշը։

Ինչպես նշվում է Henley&Partners կայքում, Ռուսաստանը ցուցակում զբաղեցրել է 50-րդ տեղը. ՌԴ քաղաքացիությունը թույլ է տալիս առանց վիզայի նախնական ձևակերպման մուտք գործել 116 Երկիր: Անցյալ տարի ՌԴ-ն զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը՝ 118 պետություն ցուցանիշով:

Վերականգնվել է ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը

Առաջին տեղում Ճապոնիան է, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 191 երկիր։ Երկրորդ տեղում Սինգապուրն է (190 պետություն), եռյակը եզրափակում են Գերմանիան և Հարավային Կորեան (189-ական պետություն)։ Բացի այդ, առաջատարների թվում են Եվրոպայի երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Կանադան:

Ամենանվազ գրավիչ են համարվում ԿԺԴՀ-ի (39 բաց պետություն), Լիբիայի և Նեպալի (38), Պաղեստինի (37), Սոմալիի և Եմենի (33), Պակիստանի (32), Սիրիայի (29), Իրաքի (28) և Աֆղանստանի (26) քաղաքացիների անձնագրերը:

Henley-ի վարկանիշը կազմվում է ազատ տեղաշարժի ինդեքսի հիման վրա, որը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր երկրի քաղաքացի քանի պետություն կարող է այցելել առանց վիզայի կամ դրա ստացման պարզեցված կարգով:

Հայաստանը վարկանիշային ցանկում զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը՝ 63 երկիր առանց վիզայի այցելելու հնարավորությամբ։

Առանց թղթաբանության ու հերթերի. ՌԴ–ն օտարերկրացիների համար էլեկտրոնային վիզաներ կկիրառի