Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Լոռու մարզի գյուղերում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ, Հայաստանի գյուղերում երկրաշարժը զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Վրաստանի Դմանիս քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ամբերդ ու Քարի լիճ հնարավոր չէ հասնել ավտոմեքենայով

«Հունվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 02:26-ին (Գրինվիչի ժամանակով հունվարի 5-ին, ժամը 22:26-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.42⁰ և արևելյան երկայնության 44.01⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԻՆ–ի` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է ՀՀ Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում։

Տավուշում ջրից թունավորվածների մեծ մասը երեխաներ են․ մանրամասներ