Թրամփի կողմնակիցները շրջափակել են ԱՄՆ սենատի դահլիճը. բախումների հետևանքով կան տուժածներ

Իրավապահներն արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել ցուցարարների դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք ու շրջափակել սենատի նիստերի դահլիճը, հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը։

«Ցուցարարները շրջափակել են սենատի դահլիճը։ Նրանք խնդրել են մեզ մնալ ներսում»,-գրել է Լենքֆորդը Twitter-ում։

Կապիտոլիումի մոտ բախումներ են տեղի ունենում ոստիկանների ու գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների միջև, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Իրավապահները արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Կան տուժածներ։

Սենատն ընդհատել է աշխատանքը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հազարավոր մարդիկ, որոնք դեմ են երկրի ղեկավարի ընտրություններում «ձախ արմատական դեմոկրատների» հաղթանակին, հեղեղել են Վաշինգտոնը: Նրա խոսքով՝ քաղաք ժամանած քաղաքացիները նորընտիր նախագահ Ջո Բայդենին և նրա կողմնակիցներին թույլ չեն տա «գողանալ հանրապետականների հաղթանակը» ընտրություններում: