ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հունվարի 4-ին հանրապետությունում հայտնաբերվել է ևս 36 ոչ սթափ վարորդ:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, այդ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ նրանց վարած տրանսպորտային միջոցները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ:
«Հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Նշենք, որ հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել էր 23, իսկ հունվարի 2-ին և 3-ին` 35–ական ոչ սթափ վարորդ:
Այս տարվա առաջին երկու օրերին 58 ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել