Ողբերգական վթար Լոռու մարզում. տուժածներից մեկին չեն կարողացել հիվանդանոց հասցնել

Վթարը տեղի է ունեցել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. կան տուժածներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Վահանի ճանապարհին. 28–ամյա վարորդը մահացել է, կինն ու երեխան հիվանդանոցում են

Կայքը գրում է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և LADA Priora մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին` Ժամը 21։30-ի սահմաններում։

Վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Վթար Տավուշի մարզում. ՎԱԶ-2121–ի 42–ամյա վարորդը տեղում մահացել է